կարևոր
1207 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-10 09:38

ՀՅԴ Կանադայի Երիտասարդները բողոքի ցույցեր կազմակերպեցին՝ միանալով Հայաստանի Դիմադրության շարժմանը. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՅԴ Կանադայի Երիտասարդները բողոքի ցույցեր կազմակերպեցին՝ միանալով Հայաստանի Դիմադրության շարժմանը. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՅԴ Կանադայի Երիտասարդները միանում են Հայաստանի Դիմադրության շարժմանը:

ՀՅԴ Կանադայի Երիտասարդական Միությունն ու ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միությունը՝ միանալով Հայաստանի ու Սփյուռքի Դիմադրության շարժմանը, նոյեմբերի 9-ին բողոքի ցույցեր կազմակերպեցին Օտտավայում:

Առաջին ցույցը տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ ի զորակցություն Արցախի հայության և ի դատապարտում Ադրբեջանի ու Թուրքիայի՝ Հայաստանն ու Արցախը բռնագրավելու նկրտումներին:

Ցույցը կրում էր «Say No To The Turkification Of Armenia» կարգախոսը, որի ընթացքում երիտասարդները դատապարտեցին ադրբեջանական բռնազավթումներն ու իրենց ամբողջական զորակցությունը հայտնեցին Հյաստանի ու Արցախի մեր հայրենակիցներին, և կոչ արեցին Կանադայի կառավարությանն ու միջազգային հանրությանն, որ սատար կանգնեն հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանությանն ու դատապարտեն թուրք- ադրբեջանական նկրտումները:

Երկրորդ ցույցը տեղի ունեցավ Օտտավայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց, որի նպատակն էր՝ մատնանշել Հայաստանի և Արցախի անվտանգային լրջագույն խնդիրները,դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի իշխանությունների բացահայտ և կուլիսային պայմանավորվածությունները՝ մատնանշելով դրանց հարուցած վտանգներն ու հավանական անդառնալի հետևանքները:

Այնուհետև երիտասարդները ծաղկեպսակներ դրեցին Արցախի նահատակված հերոսների նկարների դիմաց:

Ավարտին երիտասարդները բողոքագիր-նամակ հանձնեցին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անահիտ Հարությունյանին, ուղղված՝ Հայաստանի իշխանություններին: Դեսպանը գնահատեց երիտասարդների հայրենասիրությունն ու հորդորեց միասնական ճիգերով հաղթահարել բոլոր դժվարությունները: