20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Նոյեմբերի 10-ը տարվա 314-րդ (նահանջ տարիներին՝ 315-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 51 օր։
Այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է
1483 թ. – ծնվել է Մարտին Լյութերը, գերմանացի աստվածաբան, վանական և եկեղեցու բարեփոխիչ, հիմնադրել է Բողոքականությունը (մահ. 1546 թ.)։
1668 թ. – ծնվել է Ֆրանսուա Կուպերենը, ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար և կլավեսիանահար (մահ. 1773 թ.)։
1697 թ. – ծնվել է Ուիլյամ Հոգարթը, անգլիացի նկարիչ, գրաֆիկ, գրքի ձևավորող, արվեստի տեսաբան (մահ. 1764 թ.)։
1862 թ. – տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի առաջնախաղը։
1881 թ. – ծնվել է Արսեն Ամիրյանը, հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկը (մահ. 1918 թ.)։
1938 թ. – մահացել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, թուրք սպա, հեղափոխական պետական գործիչ և Թուրքիայի հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ և վարչապետ (ծն. 1881 թ.)։
1975 թ. – Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, համաձայն որի սիոնիզմը ճանաչեց ռասիզմ։
1982 -մահացել է Լեոնիդ Բրեժնևը՝ Խորհրդային Միության կոմունիստական ղեկավարը