կարևոր
1465 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-09 23:56

Վայոց Ձորում ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի վրա

Վայոց Ձորում ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի վրա

ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում այսօր ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակվել գյուղի տարածքում հողագործական աշխատանքներ կատարող գյուղացու ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը։

«Տրակտորիստը հրաշքով է փրկվել, նա չի վիրավորվել։ Կրակոցից վնասվել է միայն տրակտորը»,– ասաց գյուղապետը։

Նա նաև հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի ցերեկը։ Հակառակորդը կրակել է ավտոմատից։