կարևոր
541 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-09 22:48

Պետքարտուղարությունը դատապարտել է Շուշիի մոտ ադրբեջանցու կողմից հայ խաղաղ բնակչի սպանությունը

Պետքարտուղարությունը դատապարտել է Շուշիի մոտ ադրբեջանցու կողմից հայ խաղաղ բնակչի սպանությունը

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն դատապարտել է Շուշիի մոտ հայ խաղաղ բնակչի սպանությունը։

«Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ խաղաղ բնակչի մահվան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին ակտիվացնել փոխգործակցությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ Արցախի Հանրապետության հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար»,- ասվում է Twitter-ում գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ԱՀ ԶՈւ ծառայողը ահաբեկչություն իրականացնելու նպատակով, Շուշիի մերձակայքում ադրբեջանական կողմի հսկողության տակ գտնվող տարածքից գնացել է դեպի Շուշի-Բերձոր ճանապարհ եւ կրակել բանվորների խմբի վրա, որոնք վերանորոգում էին ջրատարը, հայտնում է Արցախի ՔԿ-ն։ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1998թ․ ծնված Մարտիկ Երեմյանը գլխի շրջանում ստացած վերքերից տեղում մահացել է։ Գեւորգ Մելքումյանը, Գագիկ Ղազարյանը եւ Արմեն Սարգսյանը հրազենային վնասվածքներ են ստացել։