կարևոր
1510 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-09 22:29

Պոգբան չի խաղա Ֆրանսիայի հավաքականում

Պոգբան չի խաղա Ֆրանսիայի հավաքականում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածքի հետեւանքով բաց կթողնի 8-10 շաբաթ, հաղորդում է rmcsport-ը։ Ազգային թիմի մարզման ժամանակ 28-ամյա ֆուտբոլիստը ստացել է ազդրի քառագլուխ մկանի վնասվածք։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական էջը։

Ֆրանսիայի հավաքականում նրան փոխարինել է իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ժորդան Վերետուն։

Ֆրանսիայի հավաքականը նոյեմբերի 13-ին կընդունի ղազախներին, իսկ նոյեմբերի 16-ին կհյուրընկալվի Ֆինլանդիային։

D խմբում Ֆրանսիան 6 խաղում վաստակել է 12 միավոր եւ առաջին տեղում է։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 9 հանդիպման, խփել 7 գոլ։