կարևոր
334 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-09 21:17

Դիմադրության շարժում Կանադայում՝ ընդդեմ Հայաստանի թրքացման

Դիմադրության շարժում Կանադայում՝ ընդդեմ Հայաստանի թրքացման

Նկատի ունենալով Հայաստանի եւ Արցախի անվտանգային լրջագույն խնդիրները, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների բացահայտ եւ կուլիսային պայմանավորվածությունների հարուցած վտանգներն ու հնարավոր անդառնալի հետեւանքները` ՀՅԴ կառույցը աշխարհի տարբեր անկյուններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ` ի զորակցություն Հայրենիքում ձեւավորվող ազգային դիմադրության՝ ընդգծելով Հայրենիքի, Սփյուռքի միասնականությունը, համախմբվածությունը Հայաստանի, Արցախի եւ համայն հայության իրավունքների պաշտպանության հարցում:

ՀՅԴ  Կանադայի Երիտասարդական Միության կողմից Կանադայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանատների դիմաց նոյեմբերի 9-ին կազմակերպվում է հավաք` հաջակցություն հայրենիքում ձևավորված Դիմադրության շարժման` ընդդեմ Հայաստանի թուրքացման: