կարևոր
1561 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-09 21:55

Կարեն Ավագյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Կարեն Ավագյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

Հայաստանի ընտրանին ավարտել է ուսումնամարզական հավաքը Ուկրաինայում և վերադարձել է հայրենիք: Ծանրորդները որոշ ժամանակ անց նորից կսկսեն մարզումներն արդեն Երևանում և Աբովյանում` նախապատրաստվելով դեկտեմբերի 7-11-ը Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը: Կարեն Ավագյանը վնասվածք ստացել է  Ուկրաինայի հավաքի ընթացքում` վնասելով գոտկատեղը:

Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ),  Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):