կարևոր
1987 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-09 20:29

Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն

Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Փոփոխության արդյունքում Աճառյան փողոցից ձախ շրջադարձով դեպի Ծարավ Աղբյուրի փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը խաչմերուկի լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմի փոփոխության պարագայում կկազմակերպվի առանց սեկցիայի լուսացույցի միջոցով: