կարևոր
460 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-09 20:20

Բողոք դավաճանական զիջումների դեմ. զորակցության հավաք Գլենդելում

Բողոք դավաճանական զիջումների դեմ. զորակցության հավաք Գլենդելում

Նկատի ունենալով Հայաստանի եւ Արցախի անվտանգային լրջագույն խնդիրները՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների բացահայտ եւ կուլիսային պայմանավորվածությունների հարուցած վտանգներն ու հնարավոր անդառնալի հետեւանքները` ՀՅԴ կառույցը աշխարհի տարբեր անկյուններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ` ի զորակցություն Հայրենիքում ձեւավորվող ազգային դիմադրության՝ ընդգծելով Հայրենիքի, Սփյուռքի միասնականությունը, համախմբվածությունը Հայաստանի, Արցախի եւ համայն հայության իրավունքների պաշտպանության հարցում:

ՀՅԴ Ամերիկայի երիտասարդական միությունը Գլենդելում Հայաստանի հյուպատոսության դիմաց նոյեմբերի 9-ին կազմակերպվում է զորակցության հավաք` հաջակցություն հայրենիքում ձևավորված Դիմադրության շարժման:

«Մեր Հայրենիքի փրկությունը սկսվում է անհատական գործողություններից՝ կանգնեցնելու այն աղետալի ուղին, որում գտնվում է երկիրը ներկայիս ռեժիմի պայմաններում։
ՄԻԱՎՈՐՎԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԻ ՇՈՒՐՋ
Նոյեմբերի 9, 2021, ժամը 19:30-ին Գլենդել, Հայաստանի հյուպատոսություն»,-ասված է հաղորդագրության մեջ: