կարևոր
388 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-09 17:40

Հայաստանի Մ-21 հավաքականը Լիոնում է

Հայաստանի Մ-21 հավաքականը Լիոնում է

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 9-ին ժամանել է Ֆրանսիա, որտեղ կշարունակի պատրաստվել Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման H խմբի հանդիպմանը Ֆրանսիայի Մ-21 հավաքականի դեմ։ Հայաստանի թիմը Լիոնի օդանավակայանից ավտոբուսով մեկնել է մրցավայր՝ Գրենոբլ։ Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Կարեն Նալբանդյանը և Արմեն Հովհաննիսյանը չեն մեկնել Ֆրանսիա վնասվածքի պատճառով։

Երջանիկ Ղուբասարյանը, Անտոնի Կազարյանը և Արտյոմ Գյուրջյանը թիմին կմիանան Ֆրանսիայում:

Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը Ֆրանսիա է մեկնել հետևյալ կազմով․

Դարպասապահներ

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ

Լյովա Կարապետյան - «Շիրակ»

Պաշտպաններ

Էրիկ Փիլոյան - ԲԿՄԱ

Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ

Պետրոս Մանուկյան - ԲԿՄԱ

Տիգրան Այունց - «ՈՒրարտու»

Կիսապաշտպաններ

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»

Գևորգ Տարախչյան - «Սևան»

Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ

Արամ Խամոյան - ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ

Հարձակվողներ

Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ

Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ