կարևոր
454 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-09 17:17

Օրհան Փամուքի դեմ քրեական գործը վերաբացվել է թրքական դրոշն անարգելու, Աթաթուրքին վիրավորելու մեղադրանքով

Օրհան Փամուքի դեմ քրեական գործը վերաբացվել է թրքական դրոշն անարգելու, Աթաթուրքին վիրավորելու մեղադրանքով

Թուրքիայում վերաբացվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Օրհան Փամուքի դեմ քրեական գործը: Նա մեղադրվում է իր նոր «Ժանտախտի գիշերներ» վեպում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու, թուրքական դրոշն անարգելու մեջ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Փամուքի դեմ այս մեղադրանքներով բողոք էր ներկայացրել փաստաբան Թարջան Ուլյուքը՝ պնդելով, որ Աթաթուրքին վիրավորելով Փամուքը ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք է սերմանել:

Գործը քննող դատախազությունը կարճել էր այն՝ հայտնելով, որ գրքում Աթաթուրքի դեմ ուղիղ վիրավորանքի օրինակներ չեն հայտնաբերվել:

Հայցվոր կողմը բողոքարկել էր որոշումը, իսկ բողոքը քննող դատարանն էլ եզրակացրել է, որ գրքի որոշ հատվածներում կան արտահայտություններ, որոնք կարող են վիրավորական համարվել:

Օրհան Փամուքը չի ընդունել  իր դեմ մեղադրանքները՝ շեշտելով, որ վեպում որևէ կերպ Աթաթուրքին չի վիրավորել, չի անարգել նաև թուրքական դրոշը: