կարևոր
469 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-09 15:32

Շուշիի մոտ ադրբեջանական կողմի կրակոցներից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է

Շուշիի մոտ ադրբեջանական կողմի կրակոցներից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող և այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում վիրավորում:

Մյուս 2 վիրավորվածի՝ Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) և Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը երեկ և այսօր առավոտյան այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն հետևել վիրահատության ընթացքին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Քովիդ 19-ով պայմանավորված, հարազատներն առայժմ չեն կարող այցելել հիվանդասենյակներ, ուստի նախարարը ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանք գտնվում են բժիշկների հոգածության ներքո, և կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը՝ տեղափոխվել հիվանդանոց: