կարևոր
529 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-09 14:31

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզումներ են եղել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզումներ են եղել

Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Քոնիա նահանգի Մերամ շրջանում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ  է գրանցվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD):

Երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 8-ին` տեղական ժամանակով 20։43-ին։ 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 10.61 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Քոնիային հարակից շրջաններում։ Ցնցումները բնակչության շրջանում խուճապի առաջացման պատճառ են դարձել․ վերջիններս տագնապահար փողոց են դուրս եկել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային կորուստներ չկան, սակայն շուրջ 5 տուն է փլուզվել, որոշ տներում էլ ճաքեր են առաջացել։ 

Այս երկրաշարժին հաջորդող մեկ ժամվա ընթացքում շուրջ 9-ը հետցնցում է գրանցվել։