կարևոր
1609 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-09 13:11

Կարևոր ենք համարում շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. ՌԴ ԱԳՆ

Կարևոր ենք համարում շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. ՌԴ ԱԳՆ

2021 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է Հայաստանի, ՌԴ, Ադրբեջանի, ղեկավարների կողմից Արցախի Հանրապետության հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարության ընդունման տարին: Այս քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։  Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Այսօր կարող ենք արձանագրել, ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, կատարվում են։  Ընդ որում, կարևոր է, որ Բաքուն և Երևանը պահպանում են իրենց հանձնառությունը դրանց հետագա իրականացման և բոլոր դրույթների անվերապահ պահպանման հարցում:

2020թ.հունվարի 9-ի հայտարարության համաձայն ԱՀ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը զգալի ներդրում է ունենում տարածաշրջանում իրադրության կայունացման և անվտանգության ապահովման գործում: Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերենրը։

2020թ. դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների մասնակցությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 122 գերի. Հայաստանին է վերադարձվել 105 գերի, Ադրբեջանին՝ 17: Նաև ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի երեք քարտեզ:

Շարունակում ենք ջանքեր գործադրել մառկան հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար, ներառյալ բոլոր պահված անձանց ազատ արձակումը:

Մտադիր ենք գործընկերների հետ համատեղ հետևողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ծրագրերը, որոնք ձևակերպած են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի՝ ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ:

Կարևորում ենք հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության նվազեցումը և դրա սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկումը: Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն։

Կարևոր ենք համարում շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՝ առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում:

Հանդես ենք գալիս Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցման, տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման օգտին»: