կարևոր
394 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-09 13:46

Նախատեսվում է երկարաձգել անձնագրերի տրամադրման ժամկետը

Նախատեսվում է երկարաձգել անձնագրերի տրամադրման ժամկետը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է, որ առաջարկվող փոփոխություններով մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչեւ նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման, ինչպես նաեւ օրենքի համապատասխան հոդվածներով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաեւ այլ ժամկետով՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Նոր նախագծով առաջարկվում է նաև Պն նախարարի միջոնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին ավելի երկար ժամկետով անձնագիր տրամադրելու հնարավորություն նախատեսել բացառիկ դեպքերում, այն է՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Օրինագծերով նախատեսվում է անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել  2022 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով:

Առաջակվում է նաև անձնագրում, անձի ցանկությամբ, ծննդավայր պետության փոխարեն նշել մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը: