կարևոր
466 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-09 12:42

Պարույր Հովհաննիսյանը նշանակվել Արտաքին գործերի փոխնախարար

Պարույր Հովհաննիսյանը նշանակվել Արտաքին գործերի փոխնախարար

Պարույր Հովհաննիսյանը նշանակվել Արտաքին գործերի փոխնախարար: Մինչ այդ Հովհաննիսյանը 2016թ-ից  Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր:

Ծնվել է 1973 թ-ին ք․ Երևանում: 1995 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, ստացել պատմության ամբիոն և միջազգային հարաբերությունների մագիստրոսական դիպլոմ, ապա՝ 2001թ-ին ավարտել է Սեյնթ Ջոնի համալսարանը (մագիստրոսական ծրագիր, Կառավարության և քաղաքականության բաժին), Նյու Յորք: 

ՀՀ ԱԳՆ-ում 1996թ.-ից եղել է միջազգային տնտեսական համագործակցության բաժնի կցորդ, 98-ից՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն, երրորդ քարտուղար, ապա՝ երկրորդ քարտուղար: 

2001-2005թթ․-ին զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ Միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի պետի պաշտոնը: 2005-2010թթ․ին՝ Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, խորհրդական: 2011-2012թթ․-ին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի՝ ԵՄ հարցերով խորհրդական,

2013-2014թթ․-ին ԱԳՆ-ի Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժնի պետն է եղել, ապա՝ 2014-ից՝ նշանակվել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ: