կարևոր
2344 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-09 12:02

Ո՛չ մեր հողերի հանձնմանը, Ո՛չ Հայ դատի վաճառքին. ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել Փարիզում ՀՀ դեսպանատան դիմաց

Ո՛չ մեր հողերի հանձնմանը, Ո՛չ Հայ դատի վաճառքին. ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել Փարիզում  ՀՀ դեսպանատան դիմաց

Նոյեմբերի 8-ի երեկոյան ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության անդամների նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել Փարիզում ՀՀ դեսպանատան առջեւ:

«44 օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցին ընդառաջ պայմանավորվում ենք Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց հավաքվելու համար։ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար, Արցախի համար, Սյունիքի համար, հայ ժողովրդի համար եւ մեր ընկած զինվորների համար: Դեմ ենք մեր հողերը թշնամուն հանձնելուն եւ դեմ ենք մեր Երկրի վաճառքին։

Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի ստորագրման մասին հայտարարվող լուրերը մտահոգիչ են, եւ մենք պետք է մոբիլիզացնենք ինքներս մեզ: Մեր զինվորներն, իրենց կյանքը վտանգելով, պաշտպանեցին իրենց հողերը, ոչ այն բանի համար, որ Կառավարությունը նոր զիջումների գնա։

Ասենք Ո՛Չ մեր հողերի հանձնմանը, Ո՛Չ նոր համաձայնագրի ստորագրմանը, Ո՛Չ Հայ Դատի վաճառքին», - նշված է ՀՅԴ Ֆրանսիայի Նոր Սերունդ միության տարածած հաղորդագրության մեջ:

Ակցիայի մասնակիցները հանդիպել են նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ և նամակ են հանձնել՝ ուղղված ՀՀ կառավարությանը: 

«Մենք խստորեն դիմադրելու ենք թուրք-ազերի թշնամուն նոր տարածքների հանձնմանը: Պայքարը շարունակվում է» - նշված է ՀՅԴ Ֆրանսիայի կառույցի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՅԴ կառույցը աշխարհի տարբեր անկյուններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ` ի զորակցություն Հայրենիքում ձեւավորվող ազգային դիմադրության՝ ընդգծելով հայրենիքի, սփյուռքի միասնականությունը, համախմբվածությունը Հայաստանի, Արցախի եւ համայն հայության իրավունքների պաշտպանության հարցում: