կարևոր
865 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-09 09:08

Այսօր նոյեմբերի 9-ն է. մեկ տարի առաջ ստորագրվեց կապիտուլացիոն եռակողմ հայտարարությունը

Այսօր նոյեմբերի 9-ն է. մեկ տարի առաջ ստորագրվեց կապիտուլացիոն եռակողմ հայտարարությունը

Նոյեմբերի 9-ին տարվա 313-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 52 օր։

  • 1918 թ.- մահացել է Գիյոմ Ապոլիները, ծագումով լեհ, ֆրանսիացի բանաստեղծ (ծն. 1880 թ.)։
  • 1932 թ.-ծնվել է Ռիչարդ Հովհաննիսյանը, ամերիկահայ պատմաբան, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը։
  • 1936 թ.- ծնվել է Միխայիլ Տալը, լատվիացի խորհրդային նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն (մահ. 1992 թ.)։
  • 1938 թ.-Նացիստական Գերմանիայի ամբողջ տարածքում հրեաների նկատմամբ սկսվեցին ֆիզիկական բռնություններ, այդ գիշերը պատմության մեջ մտավ «բյուրեղապակյա գիշեր» անվամբ։
  • 1970 թ.-մահացել է Շառլ դը Գոլը, ֆրանսիացի քաղաքական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի նախագահ 1959 թվականից մինչև 1969 թվականը (ծն. 1890 թ.)։
  • 1974 թ.-ծնվել է Ալեսանդրո Դել Պիեռոն, իտալացի ճանաչված ֆուտբոլիստ։
  • 1994 թ.-առաջին անգամ սինթեզվեց Պարբերական աղյուսակի 110-րդ տարրը՝ Դարմշտադիումը։
  • 2002 թ.-ստեղծվեց Նիգ-Ապարան կազմակերպությունը։
  • 2004 թ.-թողարկվեց Mozilla Firefox դիտարկիչի առաջին տարբերակը։