կարևոր
2104 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-09 00:20

Նիկոլ ընտրած ու սատարածներ, դուք այս սպանության հանցակիցն եք. Արամ Գևորգյան

Նիկոլ ընտրած ու սատարածներ, դուք այս սպանության հանցակիցն եք. Արամ Գևորգյան

Այսօր Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցու կողմից սպանված Երեմյան Մարտիկն է։ Չգիտեմ, թե նիկոլական «լրատվամիջոցները» ոնց կներկայացնեն դեպքը, բայց այն եղել է այսպես. գրում է լրագրող Արամ Գևորգյանը

«Մարտիկը ու ևս 3 հոգի ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների թույլտվությունը ստանալով ճանապարհի այդ հատվածում, որը չեզոք գոտի է համարվում, նոր ջրատարի անցկացման աշխատանքների համար փորման աշխատանքներ են կատարել։ Թուրքերի պոստից նրանց է մոտենում մի ադրբեջանցի, ինչ որ բան է խոսում, որը տղերքը չեն հասկանում ու հայերենով ասում են, որ թույլտվություն ունեն ու ջրատարի համար աշխատանքներ են կատարում։ Ու հենց այդ պահին էդ թուրքը ատրճանակը հանում ու ու 5 մետր հեռավորությունից գնդակահարում ա Մարտիկին։ Մյուս անզեն ընկերները փորձում են պատսպարվել, բայց հասցնում է նրանց էլ գնդակահարել, տարբեր ծանրության վիրավորումներ հասցնել, ու հեռանում է։

Էս տղեն որքան թուրքի գնդակի, նույնքան էլ հայի անտարբերության, թրքասեր իշխանությունների ու դրան սատարող անհայրենիքների զոհն ա։

նիկոլ ընտրած ու սատարած սուբյեկտներին կհորդորեմ չափսոսալ այս տղայի մահը։ Դուք այդ սպանության հանցակիցն եք։ Դուք էս տղու մարդասպաններից մեկն եք»: