կարևոր
754 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-08 23:21

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Միրզոյանի հետ

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Միրզոյանի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր հեռախոսզարույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը:

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հաայստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության ընդունման տարելիցի նախաշեմի առիթով երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել:

Նախարարներն անդրադարձել են նաեւ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հարցերին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների առանձին բնագավառներին: