կարևոր
1948 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-08 23:05

11 տարվա ընդմիջումից հետո Շիրակը կին մարզպետ ունի

11 տարվա ընդմիջումից հետո Շիրակը կին մարզպետ ունի

ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախկին պատգամավոր Նազելի Բաղդասարյանը այսօր նշանակվել է Շիրակի մարզպետ: Շիրակի 11 մարզպետից միայն մեկն է եղել կին՝ Լիդա Նանյանը, որը պաշտոնավարել է 2007-2010 թվականներին։

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: իսկ 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ 

Ծնվել է 1983թ. օգոստոսի 8-ին Գյումրիում: 2005թ.-ին ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: 1999-2006թթ. աշխատել է «Ցայգ» ՀԸ հաղորդավար: 2003-2005թթ.` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնական: 2005-2006թթ.` Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի երեւանյան մասնաճյուղի դասախոս: 2005-2018թթ.` «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի ղեկավար: 2006-2018թթ.` «Ցայգ» ՍՊԸ իրավաբան: 2012 թվականից` Ցայգ ՀԸ «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2014-2019թթ.` «Սթայլ Մեդիա» ՍՊԸ հիմնադիր սեփականատեր: 

2018թ.-ի օգոստոսից մինչև 2019-ինի հունվար եղել է ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվել էր նոյեմբերի 4-ին: Այսօր նա նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում։