Այսօր՝ նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ կայացավ հանրահավաք, որով ընդդիմությունը սկիզբ է դնում համազգային դիմադրությանը: Ընդդեմ Արցախի հայաթափման, Հայաստանի թրքացմանը: Նպատակն անփոփոխ՝ հեռացնել պարտության խորհրդանիշ ուժին, վերականգնել Հայասատանի ինքնիշխանությունն ու հայ մարդու արժանապատվությունը։
Նախքան հանրահավաքի մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակը։ Օրը պատահական չէր ընտրված, մեկ տարի առաջ, նոյմեբրի 9-ի գիշերը ստորագրվեց կապիտուլյացիոն հայտարարությունը։
Ելույթի ունեցան ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Փոխնախագահ Իշխան Սաղաթելյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը, «Հայաստան» դաշինքի անդամ, պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը, 44-օրյա պատեզազմում զոհված կամավորական Արման Օհանջանյանի մայր Ելիզավետյան Բուդաղյանը: Հանրահավաքն իր ելությով ամփոփեց Արցախի և Հայաստանի Հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Ավարտին ընդունվեց Հայտարարություն.