կարևոր
1684 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-08 21:52

Սրանք անգամ պատերազմի ողբերգության վրա են փող աշխատել. Սայաթ Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սրանք անգամ պատերազմի ողբերգության վրա են փող աշխատել։ Մեկ անձից գնում են կատարել անգամ զոհերի դիերի ճանաչման ԴՆԹ նույնականացման գործընթացում, 2 մլն դոլարից ավել գնումներ են արել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի շիրմաքարերի համար։Այս մասին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, գնդապետ Սայաթ Շիրինյանը:

«Կոռուպցիայի դրսևորում չե՞ն արդյոք տնտեսվարողներից կամավոր-պարտադիր սկզբունքով Աննա Հակոբյանի երկու հիմնադրամներին փոխանցվող միլիոնավոր դոլարներին հասնող գումարները, որոնց վերաբերյալ հանրությանն այդպես էլ ոչ մի հաշվետվություն չներկայացվեց, այդպես էլ պարզ չդարձավ, թե որտեղ և ինչի համար են ծախսվել այդ գումարները »,-նշեց Շիրինյանը։

«Շուշիի անկախության օրը դրանք Շուշիում չէին, դրանք Հունաստանում էին, ամենաթանկ հյուրանոցում և կլուբում տասնյակ հազարավոր եվրոների հասնող խրախճանքի, կայֆերի մեջ էին։ Ալեն Սիմոնյանին ընկերակցում էր հայտնի աներձագը՝ երբեմնի աղքատ դերասանը, որը իշխանությունից կարճ ժամանակ անց տեր դարձավ ավտոմեքենայի, առանձնատան և այլ անշարժ գույքի։ Զվարճացողների հետ էր նաև DJ Էդիկը՝ Էդուարդ Աղաջանյանը, որը մեզ հայտնի է հերոսի կեղծ պապիկին հանրությանը հրամցնելու փաստով։ Սրանք նոր Հայաստանի այլևս մեծահարուստներն են, իսկ մինչ հեղափոխությունը՝ գարեջրատներում և փաբերում պարտքով գարեջուր խմողները»,-հայտարարեց Շիրինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: