կարևոր
1384 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-08 21:25

Նիկոլի և իր խմբակի այս անլուրջ և անհեռատես մոտեցումները մեզ տանում են կործանման. Վահե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այո, մեզ այսօր պետք է խաղաղություն, բայց այսօր մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն, ոչ թե այն կեղծ օրակարգերը, որոնք բերում են այսօր։ Շարունակական զիջումներով մենք արժանապատիվ խաղաղության չենք հասնի: Այս մասին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

«Այսօրվա իշխանությունը մեզ տանում է կեղծ օրակարգով, փորձելով խաղաղության կեղծ իմիտացիա ստեղծել, բայց այսօր տեսնում ենք հերթական անգամ ինչ կատարվեց Շուշիում: Այս ամենաթողությունը բերելու է ազգի կործանման, ինչն էլ ուզում են այսօրվա իշխանությունները: Մենք պետք է դիմադրենք պարտվողական հոգեբանությանը և պարտվողական քաղաքականությանը, որը վարում է այս իշխանությունը»,-ասաց Հակոբյանը:

Վահե Հակոբյանը մի քանի հարցադրում արեց՝ ինչո՞ւ և ինչպե՞ս հանձնվեց Շուշին, ինչո՞ւ և ինչպե՞ս հայկական կողմը մերժեց Ռուսաստանի միջնորդությամբ պատերազմը շատ ավելի վաղ ժամանակահատվածում դադարեցնելը, ինչո՞ւ և ո՞նց պատահեց, որ պատերազմից հետո մեր տղաներն ընկան գերության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում: