Թշնամին օկուպացրել է հայրենիքի զգալի մասը, իսկ այս իշխանություններն օկուպացրել են դատարանները». Այս մասին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ 2018 թվականին իշխանությունը խոստացել է դատական բարեփոխումներ, փոխարենը՝ կատարել ճնշումներ ու սպառնալիքներ դատարանների նկատմամբ։
«Միայն այս տարի դատարանները բավարարել են մոտ 80 տոկոս կալանավորումներ։ Սա հակառեկորդ է, խայտառակություն է, նշանակում է, որ դատական իշխանությունը ստալինյան ժամանակների պես զբաղված է քաղաքական հետապնդումներ դակելով»։
Ըստ Վարդևանյանի, իշխանությունը դատարանը վերածում է մարդկանց կալանավորելու հարթակի, վախեցնելու մահակի, դատախազության կցորդի, բայց Վարդևանյանի խոսքով, դա երկարատև չի լինի։ Դատական իշխանությունը դարձել է Նիկոլ Փաշինյանի կամակատարը՝ կալանավորելով բոլորին, հաշվի չառնելով, թե փաստաբանն ու օրենքը ինչ կասեն, ապացույցներ կան, թե ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում: