կարևոր
2206 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-08 19:47

Մենք այսօր չափազանց դժվար իրավիճակում ենք, բայց ելք կա, ուղղակի պետք է համախմբվել. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմից մեկ տարի անց պետության ղեկավարությունը չի գնահատել այն իրողությունները, որոնք այսօր կատարվում են Հայաստանում, ինչն է բերել պատերազմ, ինչու պատերազմում պարտվեցինք, ինչ ենք անում հետագայում անվտանգությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու համար: Այս մասին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանի խոսքով, դրա փոխարեն նրանք փորձում են այդ պարտության բեռը գցել ուրիշների վրա՝ գցել նախկինների, բանակի վրա։

«Բանակը մեր և ձեր միջոցներով է կառուցվել, հայ ժողովրդի ծոցից է դուրս եկել և երբևէ անձեռնմխելի չի եղել։ Բանակը գտնվել է մշտապես վերահսկողության ներքո՝ քաղաքացիական, հասարակական։ Ձեզանից յուրաքանչյուրի ընտանիքից ձեր սեփական դեսպանն եք ունեցել բանակում ձեր որդիների կերպարով, տեսել եք, թե  ինչ է կատարվում բանակում՝ կառուցվել է, զարգացել է, կարողացել է Արցախ ազատագրել, Հայաստանի սահմաններն անառիկ պահել, Հայաստան-Արցախ անվտանգային մի հզոր միջավայր ձևավորել, որը գործոն է եղել մեր տարածաշրջանում»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: