կարևոր
1849 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-08 19:28

Դիմադրելու ու կերտելու ենք մեր հզոր, հաղթական հայրենիքը, թույլ չենք տա, որ տանեն կործանման. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հացի, ձավարեղենի և ալյուրի գներն աճել են 10 տոկոսից ավելի։ Մեր հացահատիկի զգալի մասը Արցախից էր գալիս, այսօր այդ արտերը մնացին թուրքին, այսօր թուրքն է այդ հացն ուտում, բայց մենք տնտեսական հեղափոխությունից ենք խոսում։ Այս մասին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Քաղաքական իշխանությունն ասում է՝ զարգացման նոր հնարավորությունների դարաշրջան է բացվում, պետք է Արցախը տայի՞ք, որ նոր հնարավորություններ բացվեին, Քարվաճառն ու Քաշաթաղը, Շուշին ու Հադրու՞թն էին խանգարում տնտեսական քաղաքականությանը, տնտեսական հեղափոխությանը։ Կապիտուլյացիա՞ն էր ձեր տնտեսական քաղաքականության հիմքը»,-նշեց Խաչատրյանը, և հավելեց, որ խոստացած տնտեսական քաղաքականության արդյունքներն աչքներիս առաջ է, գները շարունակում են աճել։

Խաչատրյանն ընդգծեց, որ նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա համեմատ այս տարվա հոկտեմբերին գներն աճել են առավել քան 9 տոկոսով, սննդամթերքի գինն աճել է՝ 16 տոկոսով, հագուստն ու կոշիկը՝ 13 տոկոսով. մեր ժողովրդի սննդակարգի էական մաս կազմող բանջարեղենի գինը, ներառյալ կարտոֆիլը, աճել են համարյա 70 տոկոսով, կաթնամթերքը՝ 12 տոկոսով։

Մանրամասները՝ տեսանյութում: