կարևոր
1552 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-08 16:18

Շիրակի նախկին մարզպետը նոր պաշտոն ստացավ

Շիրակի նախկին մարզպետը նոր պաշտոն ստացավ

Հովհաննես Հարությունյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում։

Հովհաննես Հարությունյանը Շիրակի նախկին մարզպետն է: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով մասնակցել էր Գյումրու ՏԻՄ ընտրություններին, որպես քաղաքապետի թեկնածու:

Հիշեցնենք, որ Կառավարության նոյեմբերի 4-ի նիստում ընդունվել էր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Նազելի Բաղդասարյանը առաջիկայում կնշանակվի Շիրակի մարզպետ։ Նա հոկտեմբերի 29-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: