634 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-08 18:31

Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 400 նոր դեպք

Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 400 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է  39 400-ով՝ հասնելով 8 834 495-ի։

Հարաբերական առումով նոր դեպքերի աճը կազմել է 0,45%։

Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 998 931 մարդ։ Երկրում կորոնավիրուսից օրական ապաքինվել է 25 582 մարդ։ Պանդեմիայի սկզբցի ապաքինվել է 7 587 560 մարդ։ Մահացածների թիվն աճել է 1190-ով՝ նախորդ օրվա 1179-ի դիմաց։

Ընդհանուր առմամբ պանդեմիայի սկզբից մահացել է 248 004 մարդ։