կարևոր
547 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-08 15:31

Այս իշխանություններն են տարբեր գործողություններով հաղթանակած բանակը դարձրել պարտված. Սեյրան Օհանյան

Այս իշխանություններն են տարբեր գործողություններով հաղթանակած բանակը դարձրել պարտված. Սեյրան Օհանյան

«Սպառազինության և ռազմական տեխնիկայի պետական ծրագիրը և դրա շրջանակներում մատակարարումները բոլոր ժամանակահատվածներում էլ եղել են՝ Հայաստանի երեք նախագահի, պաշտպանության նախարարների օրոք»,- Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ իր կառավարման օրոք բանակն ինչ ուզել է, ինչի կարիքն ունեցել է, ինչ հարցով դիմել է, իրենք տրամադրել են:

Մեկ տարի անց էլ չկան բացահայտումներ, պետք է բացահահայտվեն մարդիկ, որոնք երկիրը տարել են պարտության, կամ գուցե ցույց են տվել դավաճանական կեցվածք։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պատերազի դրվագները քննող քննիչ հանձնաժողով չի ստեղծվել, քանի որ ընդդիմադիր պատգամավորներից շատերը գաղտնիության հետ առնչվող փաստաթղթեր չեն ներկայացրել՝ Օհանյանը նշեց, որ առաջինն ինքն է հայտ լրացրել։

«Գաղտնիության թույլտվության փաստաթղթեր մեր խմբակցության շատ պատգամավորներ առաջինն են լրացրել և ուղարկել։ Ընդ որում, առաջինը ես եմ ուղարկել, բայց մինչև հիմա, ծիծաղել է, որ գոնե ինձ անվտանգության և գաղտնիության թույլտվությունը չի տրվել»։ Օհանյանը հայտարարեց, որ Պաշտպանության քննիչ հանձնաժողովը պետք է գործի, և իշխանությունն է ձգձգում հանձնաժողովի տեղակալի ընտրության հարցը։

«Չգիտեմ ինչ վախ կա, որովհետև նույն հանձնաժողովը պետք է գնահատական տա ԱԺ 7-րդ գումարման հանձնաժողովի գործունեությանը և պետական կառավարման համակարգին։ Փաշինյանի հարցազրույցից նկատեցի, որ փորձում է մեղքերն ուղղել բոլորի ուղղությամբ, բայց ոչ իրենց: Մեղքերի մեծագույն բաժինը ուզում է ուղղել բանակի ուղղությամբ, այնինչ այս իշխանություններն են տարբեր գործողություններով հաղթանակած բանակը դարձրել պարտված։ Եթե բանակն է մեղավոր, ապա ինչո՞ւ մարտական գործողությունների տարբեր հատվածներում իրենց առջև դրված խնդիրները լիարժեք են իրականացրել»։

Սեյրան Օհանյանը հավելեց՝ իշխանությունը ձախողել է բանակաշինությունը, կրճատվել են մարտական ստորաբաժանումներ, արագ կադրային փոփոխությունները բացասական ազդեցություն է ունեցել։

Անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին լուրերին՝ Օհանյանը նշեց, որ եթե գնան կեղծ խաղաղություն մուրալուն, ապա Արցախը պետք է լինի ինքնորոշված և երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում և երկրորդը՝ ՀՀ իշխանությունն իրավունք չունի ստորագրելու նոր փաստաթուղթ՝ առանց մեր ներքին օրենքների և օրենքների պահանջների ներքին ընթացակարգերի։