կարևոր
481 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-08 15:30

«Հայաստան» դաշինքը հանրահավաքի մասնակիցներին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները

«Հայաստան» դաշինքը հանրահավաքի մասնակիցներին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները

«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում: Դաշինքը հանրահավաքի մասնակցիներին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները:

«Հարգելի՛ հայրենակիցներ, որքան անհրաժեշտ է այս չարիքի իշխանության հեռացումը, նույնքան անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը։

Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է» , ասված է դաշինքի հայտարարության մեջ։