682 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-08 14:26

Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել են Դատախազություն. ՖՈՏՈՇԱՐՔ

Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել են Դատախազություն. ՖՈՏՈՇԱՐՔ

«Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության և «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները քայլերթով հասան Գլխավոր դատախազության շենքի մոտ և Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կանչելու պահանջով դիմումը հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազութուն։ Դրա մի օրինակն արդեն կառավարությունում է։

«Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ն անցյալ տարի ստեղծվեց Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի կոչով, բողոքի երթ է անցկացնում Նժդեհի արձանի մոտից դեպի «Եռաբլուր» պանթեոն:

Նշենք, որ «Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ն բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով կասեցնել կապիտուլյացիոն գործընթացը։ Նրանք Գարեգին Նժդեհի հրապարակում պատռել են նոյեմբերի 9-ի լույս 10-ին ստորագրված հայտարարությունը՝ որպես «սև թուղթ», ապա քայլերթ են իրականացրել դեպքի ՀՀ գլխավոր դատախազության շենք՝ հաղորդում ներկայացնելու։ Հաղորդման պատճենը նրանք հանձնել են նաև կառավարությանը։

Ակցիայի մասնակիցները գտնում են, որ Փաշինյանը, ստորագրելով եռակողմ հայտարարությունը և Ադրբեջանի վերահսկողության ներքո հանձնելով Արցախի տարածքները, խախտել է սահմանադրական կարգը և անցել իր լիազորությունները։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարությունն ապօրինի, ապօրինածին փաստաթուղթ է, որը ստորագրելու իրավունք Փաշինյանը չուներ։

Հանցագործության մասին հաղորդումը ներկայացնելուց հետո ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին։

«Պարտավոր ենք իբրև հայ, իբրև պատասխանատու մարդիկ, մեր ձայնը բարձրացնել ապօրինության դեմ։ Հանցագործության կատարման հաղորդում ենք ներկայացնում։ Հայաստանում չկա մի մարդ, որին կարելի է Սահմանադրությունը ոտնատակ անել։ Եթե կա, ցուցակը թող գրեն, տան մեզ, մենք հասկանանք, որ այդպիսի արտոնյալ մարդիկ կան։ Պաշտոնապես հանձնում ենք հանցագործության կատարման մասին հաղորդում ՀՀ գլխավոր դատախազությանը և դատախազին», - հայտարարեցին ակցիայի մասնակիցները։

Նրանք նշեցին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը չի համապատասխանում միջազգային նորմերին, ՀՀ օրենսդրությանն ու Սահմանադրությանը։ Բացի այդ, Փաշինյանն իրավասու չէր Արցախի տարածքների հետ կապված համաձայնագիր ստորագրել։

27 կազմակերպության ստորագրությամբ դիմումը Գլխավոր դատախազությանը հանձնեց «Համահայկական Ազգային Համաձայնություն» շարժման համակարգող Արթուր Բաբայանը։