511 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-08 14:17

Պեսկովը կրկին հաստատել է՝ եռակողմ հանդիպում նախատեսվում է

Պեսկովը կրկին հաստատել է՝ եռակողմ հանդիպում նախատեսվում է

Այսօր՝ նոյեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպումը նախապատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան: Այդ մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք, իսկապես, հաստատել ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, բայց այստեղ ցանկանում ենք նշել, որ առայժմ հստակ ըմբռնում և պայմանավորվածություններ, թե երբ նման տեսակոնֆերանս կարող է կայանալ, դեռ չկա։ Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պեսկովը:

Երեկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտաարել էր,որ հաջորդ շաբաթ նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ, սակայն, հայտարարել էր, որ եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

Ավելի վաղ Ալիք Մեդիա լրատվական կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ նախատեսվում է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայում երկու փաստաթուղթ կստորագրեն։