կարևոր
553 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-08 12:57

Մոսկվան այսօրվանից դուրս է գալիս լոքդաունից

Մոսկվան այսօրվանից դուրս է գալիս լոքդաունից

Մոսկվան նոյեմբերի 8-ից դուրս է գալիս լոքդաունից: Այսօրվանից կբացվեն Ռուսաստանի մայրաքաղաքի թատրոններն ու թանգարանները՝ QR կոդերի, պաշտպանիչ դիմակների պարտադիր առկայության պայմաններում։

60-ից բարձր տարիքի չպատվաստված քաղաքացիների համար սահմանափակումները կշարունակեն գործել։

Միևնույն ժամանակ ռուսական 5 շրջան որոշել են երկարաձգել ոչ աշխատանքային օրերը մինչև նոյեմբերի 13-ը։

Ռուսաստանում COVID-19-ի նոր բռնկում է սկսվել սեպտեմբերի վերջից։ Իշխանությունները դա բացատրում են պատվաստման ցածր տեմպերով։ Վերջին օրերին այնտեղ կորոնավիրուս է հայտնաբերվում օրական շուրջ 40 հազար մարդու մոտ։ Մահվան դեպքերի թիվն ամեն օր գերազանցում է 1100-ը։

Հիշեցնենք, որ Մոսկվան հոկտեմբերի 28-ից լոքդաունի մեջ էր. փակվել էին գրեթե բոլոր հանրային վայրերը, սպասարկման ծառայությունները, սրճարաններն ու ռեստորանները: