կարևոր
1798 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-08 12:11

Կոչ եմ անում այսօր գալ Ազատության հրապարակ՝ մեկնարկ տալու անզիջում պայքարի. Գևորգ Գևորգյան

Կոչ եմ անում այսօր գալ Ազատության հրապարակ՝ մեկնարկ տալու անզիջում պայքարի. Գևորգ Գևորգյան

Ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը կոչ է անում գալ Ազատության հրապարակ՝ մեկնարկ տալու անզիջում պայքարի:

«Կոչ եմ անում ընդդիմադիր գործընկերներիս, ազգային գաղափարակից ընկերներիս, քաղաքական ուժերին, նոյեմբերի 8-ին գալ Ազատության հրապարակ, մեկնարկ տալու անզիջում պայքարի:

Պայքարին նվիրվելով է միայն հաղթանակ կերտվում: Իսկ այսօր մենք մեր Հայրենիքի ազատագրության և ծնկաչոք կործանման երկընտրանքի առջև ենք կանգնած՝ ազգովի: Այս գաղափարազուրկ, ասել է թե առանց իզմերի դրածոները Հայաստանը դարձրել են ֆուտբոլի գնդակ, որը մի դարպասից մյուսն է տվշում։ Կամ պետք է ազգային արժանապատվության զարթոնքով մեր ժողովուրդը փրկի ինքն իրեն ու պետականությունը, կամ ցավոք, դառնա տշված, մաշված, չլած գնդակ: Իսկական ընտրությունը մոտ ապագայում է լինելու:

Այո, նորից կրկնում եմ և հավատարիմ եմ ամիսներ առաջ արված հայտարարությանս՝ Ազգային դիմադրական միասնական շարժմամբ է հնարավոր կանգնեցնել պետության կործանումը: Այս շարժումը պետք է տանել մինչև վերջ՝ Հաղթանակ:

Մենք պարտավոր ենք ունենալ ազգային տեսլականներ, ազգային երազանքներ և գնալ այդ գաղափարների ետևից՝ ՀԱՆՈՒՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ»: