կարևոր
1342 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-08 11:57

Հալեպում բացվեց Արցախում նահատակված հալեպահայ հերոսներին նվիրված հուշակոթող

Հալեպում բացվեց Արցախում նահատակված հալեպահայ հերոսներին նվիրված հուշակոթող

Նոյեմբերի 7-ին, հալեպահայ երիստասարդները ուխտ էին արել Արցախում նահատակված իրենց ընկերների՝ Հարութ Բանոյանի, Մոսիկ Սեքլեմյանի և Հակոբ Ասթարճյանի նահատակմանը նվիրված հուշակոթողի դիմաց:

Հուշակոթողի բացման արարողությանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրյանը, հայ երեք համայնքապետ, Բերյո Հայոց Թեմի քահանայի դասը, Մխիթարյան Միաբանության հայրեր, Կիլիկիո Կաթողիկոսության Ազգ․ Կեդրոնական Վարչության, ՀՄԸՄ-ի եւ Համազգայինի Կեդր․ Վարչության, ՀՅԴ եւ ՌԱԿ կուսակցությունների ներկայացուցիչներ, Սուրիո խորհրդարանի հայազգի անդամներ, Բերյո Հայոց Թեմի Ազգային Վարչության եւ մարմինների, հալէպահայ միությունների ներկայացուցիչները, Դամասկոսից, Լաթաքիայից, Գամիշլիից եւ Քեսապից այս առիթով Հալէպ ժամանած ազգայիններ։

Ներկաները ՀՄԸՄ-ի փողերախմբի եւ սկաուտների ընկերակցությամբ խմբվեցին հուշակոթողի դիմաց։

Ապա տեղի ունեցավ նահատակ ընկերների մասունքների օրհնությունը։ Մասունքները ամփոփվեցին հուշակոթողի մեջ։

Այնուհետեւ ծաղկեպսակներ զետեղվեցին հուշակոթողի դիմաց՝ ՀՅԴ Բյուրոյի, հալեպահայ համայնքապետերի, նահատակների պարագաների, ՀՀ Սուրիոյի դեսպան Տիգրան Գէորգյանի, ՀՀ Մարդասիրական խմբի, հալեպահայ միությունների անունով, ընկերակցությամբ ՀՄԸՄ-ի փողերախումբի եւ սկաուտների։