կարևոր
373 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-11-08 11:39

Ո՛չ մեր հողերի հանձնմանը, Ո՛չ նոր համաձայնագրի ստորագրմանը. Բողոքի ցույց Փարիզում

Ո՛չ մեր հողերի հանձնմանը, Ո՛չ նոր համաձայնագրի ստորագրմանը.  Բողոքի ցույց Փարիզում

Նկատի ունենալով Հայաստանի եւ Արցախի անվտանգային լրջագույն խնդիրները, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների բացահայտ եւ կուլիսային պայմանավորվածությունների հարուցած վտանգներն ու հնարավոր անդառնալի հետեւանքները` ՀՅԴ կառույցը աշխարհի տարբեր անկյուններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ` ի զորակցություն Հայրենիքում ձեւավորվող ազգային դիմադրության՝ ընդգծելով հայրենիքի, սփյուռքի միասնականությունը, համախմբվածությունը Հայաստանի, Արցախի եւ համայն հայության իրավունքների պաշտպանության հարցում:

«Հավաք մեր հողերի հանձնման դեմ, երկուշաբթի` ժամը 18:00-ին Փարիզում ՀՀ դեսպանատան դիմաց։ Ասենք Ո՛Չ մեր հողերի հանձնմանը, Ո՛Չ նոր համաձայնագրի ստորագրմանը...», - նշված է ՀՅԴ Ֆրանսիայի կառույցի պաշտոնական էջի տարածած հաղորդագրության մեջ: