կարևոր
1795 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-08 11:25

Որ պահին իբր գոյություն ունեցող երկրի իրավահաջորդն են համարել, այդ պահին գործող քարտեզներն էլ պետք է հիմք ընդունվեն. Գևորգ Դանիելյան

Որ պահին իբր գոյություն ունեցող երկրի իրավահաջորդն են համարել, այդ պահին գործող քարտեզներն էլ պետք է հիմք ընդունվեն. Գևորգ Դանիելյան

Կան հարցեր, որոնց մասին լռել չի լինում, թեպետ՝ արդեն դադարել եմ անգամ երկրի անվտանգության հարցերով քնարկումներին այս ձևաչափով մասնակցել։ Գրել է Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

«Համոզված եմ շատերն են տեղյակ, բայց լրացուցիչ ընդգծեմ, որ սահմանագծման համար քարտեզներ ընտրելը ճաշակի կամ ուժի թելադրանքով «բանակցությունների» հարց չէ։

Ադրբեջանն արդեն 1991 թ. հոկտեմբերի 18-ի №222-XII Սահմանադրական ակտով ստույգ կատարել է իր ընտրությունը, հռչակելով. «Азербайджанская Республика является ПРЕЕМНИЦЕЙ СУЩЕСТВОВАВШЕЙ С 28 МАЯ 1918 ГОДА ПО 28 АПРЕЛЯ 1920 ГОДА АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ»։ Այս սահմանադրական ակտ կոչվածը գործում է առայսօր։

Հարգելիներս, իրենք իրենց որ պահին իբր գոյություն ունեցող երկրի իրավահաջորդն են համարել, այդ պահին գործող քարտեզներն էլ պետք է հիմք ընդունվեն (իրենք իրենց չեն ճանաչում սովետական ադրբեջանի իրավահաջորդը՝ դրանով պայմանավորված բոլոր իրավական հետևանքներով հանդերձ, հո՞ չենք ստիպելու), հակառակ պարագայում գործ ունենք օկուպացիային հաջորդող անեքսիայի դասական դրսևորման հետ ...»