կարևոր
1204 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-08 10:27

Ադրբեջանցիները գովերգում են «կոնստրուկտիվ Փաշինյանին» և նրան հակադրում Սեյրան Օհանյանին, Արման Թաթոյանին և Վարուժան Գեղամյանին

Ադրբեջանցիները գովերգում են «կոնստրուկտիվ Փաշինյանին» և նրան հակադրում Սեյրան Օհանյանին, Արման Թաթոյանին և Վարուժան Գեղամյանին

Ովքեր են խանգարում Ադրբեջանին: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Անցյալ տարվա նոյեմբերյան այս օրերին, երբ ստորագրվեց կապիտուլիացիան, մեզ՝ մասնագետներիս համար հասկանալի դարձավ, որ Թուրքիա-Ադրբեջան զույգի գերնպատակը լինելու է Սյունիքով միջանցք ստանալը, որի համար իրավական որոշ հիմքեր նրանք կարողացել էին խցկել կապիտուլիացիոն հայտարարության մեջ ։

Մեկ տարի անց էլ դա չի հաջողվում անել, քանի որ Սյունիքով Ադրբեջանն ու Թուրքիան կապող ճանապարհը ոչ միայն հակահայկական նախագիծ է, այլև իր խորքում սպառնալիք է մի շարք այլ պետությունների (այդ թվում՝ գերտերությունների) համար, որոնք ևս փորձում են կասեցնել այդ չարաբաստիկ միջանցքի իրականացումը և ընդհակառակը՝ աջակցում «Հյուսիս-Հարավ միջանցք» աշխարհաքաղաքական նախագծին։

Թյուրքական միջանցքի բացման դեմ մեր, այդ թվում նաև նվաստիս համեստ ջանքերը աննկատ չեն անցնում Ադրբեջանում՝ առաջացնելով ոչ միայն մեր թշնամիների զայրույթը, այլև հարուցելով մեզ լռեցնելու փորձեր։

Վերջերս այս թեմայի շրջանակում ադրբեջանական քարոզչամեքենան տարբեր կայքերում դարձյալ մի քանի հոդված է նվիրել ինձ։ Դրանցից մեկում ադրբեջանցիները գովերգում են «կոնստրուկտիվ Փաշինյանին» և նրան հակադրում մեզ՝ «ռևանշիստներիս»՝ քննադատելով մասնավորապես Սեյրան Օհանյանին, Արման Թաթոյանին և ինձ։ Այսպիսի հակադրությունը միանգամայն բնական է. նախկին ՊՆ Օհանյանը առաջին պատերազմի ժամանակ է Ադրբեջանին արժանի հակահարված տվել (այդ թվում ազատագրելով Շուշին), իսկ Թաթոյանը ներկայումս է դա անում հատկապես միջազգային հարթակներում։ Ձեր խոնարհ ծառան էլ որպես թուրքագետ իր մասն է արել և վստահաբար շարունակելու է անել՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում ներկայացնելով «միջանցք» կոչված աղետը և դա կասեցնելու ճանապարհները։

Ու թեև մի այլ ադրբեջանական ռեսուրս էլ ինձ նվիրված մեկ այլ հոդվածում նշել է, որ «Ո՛չ Գեղամյանը, ո՛չ էլ հայ այլ թափթփուկներ չեն կարող կանգնեցնել այդ (միջանցքի) գործընթացը», ես վստահ եմ, որ համազգային ջանքերով դա հնարավոր է, որքան էլ դրան խանգարեն ներսի ու դրսի թշնամիները»։