կարևոր
1303 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-08 10:05

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով երրորդն է

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով երրորդն է

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ տեղը: 

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ ընտրանին նվաճեց 1 ոսկե, 1 արծաթե և երեք բրոնզե մեդալ:

Ոսկե մեդալակիր դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), արծաթե մեդալ նվաճեց Վազգեն Թևանյանը (70 կգ), բրոնզե մեդալակիրներ դարձան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):