կարևոր
1513 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-08 09:45

Grand Swiss․ Ֆիրուջան ու Կարուանան նվաճեցին հավակնորդների մրցաշարի ուղեգրեր

Grand Swiss․ Ֆիրուջան ու Կարուանան նվաճեցին հավակնորդների մրցաշարի ուղեգրեր

Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան նվաճեցին աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտված FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի արդյունքում։

Ֆիրուջան 11 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։ Կարուանան ու ռուսաստանցի Գրիգորի Օպարինը վաստակեցին 7,5-ական միավոր։ Կարուանան երկրորդ տեղ գրավեց լրացուցիչ ցուցանիշով։ Վիճարկվում էր երկու ուղեգիր։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեցին Գաբրիել Սարգսյանն  (7 միավոր) ու Մանուել Պետրոսյանը (6,5 միավոր), որոնք պարտություն չկրեցին։ 6,5 միավոր վաստակեց նաեւ Լեւոն Արոնյանը։ Սամվել Տեր-Սահակյանը հավաքեց 6 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5,5 միավոր, Հայկ Մ․ Մարտիրոսյանը՝ 4,5 միավոր, Սերգեյ Մովսեսյանը՝ 4 միավոր։