կարևոր
496 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-08 09:43

Խորապես ցավակցում եմ նախագահ Սարգսյանին, նրա ընտանիքին ու հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ. Վազգեն Մանուկյան

Խորապես ցավակցում եմ նախագահ Սարգսյանին, նրա ընտանիքին ու հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ. Վազգեն Մանուկյան

Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոր՝ Նորա Սարգսյանի մահվան կապակցությամբ:

«Մեծ ցավով տեղեկացա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սիրելի մոր՝ Նորա Սարգսյանի մահվան մասին։ Տիկին Նորան արցախցուն բնորոշ ամրությամբ նվիրված էր հարազատ հող ու ջրին եւ Արցախից երբեք չհեռացավ։

Խորապես ցավակցում եմ նախագահ Սարգսյանին, նրա ընտանիքին ու հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ։ Տիկին Նորայի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչող բոլոր մարդկանց սրտերում։