կարևոր
2839 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-07 22:24

Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի պահանջի փոխարեն՝ Փաշինյանը խոսում է բնակչության վերադարձի իրավունքի մասին

Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի պահանջի փոխարեն՝ Փաշինյանը խոսում է բնակչության վերադարձի իրավունքի մասին

Այսօր՝ նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, խոսելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի և նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլացիոն հայտարարության արդյունքում ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Արցախի տարածքների, մասնավորապես՝ Շուշիի և Հադրութի մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության՝ ապահովված չէ Շուշիի եւ Հադրութի բնակչության վերադարձի իրավունքը: Հաջորդ խնդիրն այն է, որ էլի ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության, մինչ այժմ տարածաշրջանային կոմունիկացիաները բացված չեն, չնայած այս ուղղությամբ շատ կարեւոր աշխատանք է արվում, եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք կոնկրետ  արդյունքների կհասնենք:

Այս ամենը, իհարկե, նաեւ որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս, սակայն նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ ռուս խաղաղապահների տեղակայումն այն անկյունաքարային արդյունքն է, որ արձանագրվելէ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո: Ըստ էության Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ»,-հայտարարեց նա: