կարևոր
1591 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-07 21:44

Արսեն Հարությունյանը դարձավ երիտասարդների Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արսեն Հարությունյանը դարձավ երիտասարդների Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Սերբիայում ընթացող աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակչում գոտեմարտել է ռուս Արտուր Չեբոդաևի հետ և 11-7 հաշվով հաշվով փայլուն հաղթանակ տարել՝ նվաճելով երիտասարդների Աշխարհի առաջնության ոսկե մեդալը։

Հարությունյանը կիսաեզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Այտակինին, իսկ պայքարը սկսել էր  որակավորման փուլից, որտեղ 11-1 հաշվով հաղթել էր Հունգարիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում Արսենը գոտեմարտել էր Գերմանիայի ներկայացուցիչ Նիկո Մեգերլեի հետ և 6-0 հաշվով հաղթանակ տարել: Իսկ քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 10-0 հաշվով հաղթանակ էր տարել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամադ Մոկաևի նկատմամբ:

Ավելի վաղ, 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը սփոփիչ գոտեմարտում 5։2 հաշվով հաղթել է ալբանացի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը։