Առողջապահության նախարարության որոշմամբ՝ նոյեմբերի մեկից հանրային բաց տարածքներում դիմակներ կրելը պարտադիր է դարձել: Սակայն մեր շատ քաղաքացիների համար, կարծես, ոչ համավարակն է վտանգավոր, ոչ էլ նախարարության որոշումն է կարեւոր, քանի որ դիմակ չկրելու պատճառ միշտ էլ կա:
Այս օրերին քաղաքում քայլելիս սնվելը, խմելը կամ ծխելը եւս շատերի հարմար արադարցումներ են դիմակ չկրելու համար: Ո՞վ կմտածեր, որ ձեռքին որեւէ ուտելիք ու ըմպելիք ունենալը կազատի 10.000 դրամ տուգանքից:
Օդում, ջրում եւ ցամաքում դիմակ կրելը, որոշ քաղաքացիների կարծիքով, այդքան էլ լավ որոշում չէ, քանի որ դիմակ կրելը խոչընդոտում է մարդկանց՝ մաքուր օդ շնչելու իրավունքը:
Չնայած դրան՝ հանրային տրանսպորտում պատկերն այլ է. թեև քաղաքացիները շատ հաճախ ստիված են լինում խախտել սոցիալական հեռավորությունն ու միմյանց գրկած, կամ լավագույն դեպքում կողք-կողքի մոտ կանգնած երթեւեկել, բայց քաղաքային տրանսպորում դիմակ կրելը, մեր հարցումներին մասնակցած քաղաքացիները, պարատադիր են համարում:
Մինչ քաղաքացիները փորձում են պարզել դիմակներն ինչպե՞ս, որտե՞ղ ու ի՞նչ հաճախականությամբ կրել, մեր երկրում քովիդով վարակվածների թիվը շարունակում է աճել, իսկ մահճակալային ֆոնդը շարունակում է մնալ գերլարված վիճակում:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։