Փակ դռների ետեւում հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղար՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Հայտարարվել է նաեւ ռեկտորի մրցույթ:
Մայր բուհի դասախոս, քաղաքագետ Մենուա Սողոմոնյանն ահազանգում է, որ ԵՊՀ-ում ընթացող հոգաբարձուների խորհրդի նիստն ապօրինի է: Նա տեղեկացնում է, որ վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է իր դիմումը:
Սողոմոնյանի պնդմամբ՝ սա նշանակում է, որ իր կողմից ներկայացված դիմումը համարվում է ընդունված, իսկ ԵՊՀ կանոնադրության փոփոխություններ նախատեսող կառավարության որոշման գործողությունը՝ կասեցված:
Աստվածաբան, նախկին իշխանական Հովհաննես Հովհաննիսյանը օգոստոսի 5-ին է նշանակվել Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Այն բանից հետո երբ համալսարանը երկու տարի մնացել էր առանց ռեկտորի: Սակայն այս նշանակումը ակադեմիական շրջանակներն անընդունելի են համարում, քանի որ Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ է, եւ այդ հանգամանքը կնպաստի բուհի առավել քաղաքականացմանը: Բացի այդ, նախկին պատգամավորը չունի ո՛չ դոկտորի գիտական աստիճան, ո՛չ պրոֆեսորի կոչում:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։