կարևոր
391 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-07 20:40

Նոյեմբերի 8-ի հանրահավաքով սկիզբ է դրվում ազգային դիմադրության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ ժողովուրդը դեռ կարող է պայքարել հզոր եւ ապահով հայրենիք ունենալու համար։ Դա ցույց տալու նպատակով «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ին կոչ է անում հավաքվել Երեւանի Ազատության հրապարակում:

Նոյեմբերի 9-ին կլրանա կապիտուլացիոն պայմանագրի ստորագրման մեկ տարին: Մինչդեռ 1 տարի անց էլ վիրավոր հայոց աշխարհը մտահոգություններով է լի, թե ինչ ճակատագիր կունենա Արցախը, արդյոք նոր զիջումների կգնա Հայաստանի իշխանությունը նաեւ Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում:

Հանրահավաքի նպատակը համազգային դիմադրության մեկնարկն է, եւ այս գործընթացը տեվական բնույթ պետք է կրի եւ, որին կհաջորդեն դիմադրություն արտահայտող գործողություններ,- նշում է Գեղամ Նազարյանը: Ազգային ժողովի պատգամավորի խոսքով իշխանությունների հեռացումը իրենց օրակարգից երբեք դուրս չի եկել:

Ներկայիս իրողությունների հետ համակերպվել չի կարելի,- վստահ է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը, եւ շեշտում է, որ թույլ չեն տալու Հայաստանի թրքացումը:

Գոռ Սարգսյանը փաստում է, որ շատ են իր պես երիտասարդները, ովքեր անհանգստացած են Հայաստանի ճակատագրով  եւ վերջին մեկ տարվա ընթացքում իրենց նպատակը եղել է հենց ազգային մտածողությամբ մարդկանց համախմբումը:
 

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։