կարևոր
1153 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-07 19:08

Առուշանյանի հաղթանակը մնացել է իշխանությունների կոկորդին

Առուշանյանի հաղթանակը մնացել է իշխանությունների կոկորդին

«Առուշանյանի հաղթանակը մնացել է իշխանությունների կոկորդին։ Այս մասին ասվում է «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջում գրառման մեջ։

«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գնել Գասպարյանի, տեղի ունեցավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստ։ Դատավորի որոշմամբ Առուշանյանի ազատության համար դեկտեմբերի 30-ին դատախազությանը փոխանցված 2 միլիոն ՀՀ դրամ գրավը դարձավ պետության եկամուտը։ Պաշտպանական կողմի խոսքով՝ դատարանի այս որոշումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին կայացած դատավարության ընթացքում դատարանը բավարարեց դատախազությանը միջնորդությունը, համաձայն որի՝ Առուշ Առուշանյանի կողմից 2020թ. դեկտեմբերի 30-ին դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցված գրավը՝ 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե: Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պնդեց, որ դատարանի որոշումը չի բխում օրենքից:

Դատական հաջորդ նիստը կայանալու է նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին: