կարևոր
2131 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-07 18:09

Փաշինյանը հայտարարում է, որ եռակողմ հանդիպման պայմանավորվածություն չկա

Փաշինյանը հայտարարում է, որ եռակողմ հանդիպման պայմանավորվածություն չկա

Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանին այսօր տրված հարցազրույցի անոնսում Նիկոլ Փաշինյանը նշում է, որ այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա: 

Խոսքը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարաի համատեղ եռակողմ հանդիպման մասին է: 

Իսկ այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ ԴմիտրիՊեսկովը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հեռավար հանդիպում։

Չնայած հարցազրույցի անոնսը Փաշինյանը տարածվել է այսօր ժամը 17:50-ին մոտ, Պեսկովի հայտարարությունից հետո, սակայն հայտնի չէ՝ այն ձայնագրված է մինչ Պեսկովի հայտարարությունը, թե՝ դրանից հետո: