կարևոր
484 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-07 17:15

Գորիսում ավտովթարի հետևանքով 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Գորիսում ավտովթարի հետևանքով 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 6-ին, ժամը 00:40-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Սուրե Հակոբյանը իր վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում՝ թիվ 144 շենքի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և նշված շենքի մայթում բախվել Սյունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Վոլոդյա Ասատրյանին պատկանող, կայանված Mercedes C200 մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Վ. Ասատրյանի ավտոմեքենան էլ բախվել է Սյունիքի մարզի բնակիչ, 22-ամյա Արթուր Դանիելյանին պատկանող, կայանված Mercedes C180 մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս. Հակոբյանն ու նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վահե Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: